Նորություններ

Ներքին գնահատում                                              Դեպի հին կայք  

 Ղեկավար անձնակազմի փոփոխություններ

 2017թ. հունվարից դպրոցի տնօրեն է ընտրվել Մարիաննա Մելյանը:

Տնօրեն` Մարիաննա Մելյան

          Մարիաննա Պավելի Մելյանը ծնվել է 1979 թ հոկտեմբերի 12-ին Երևանում,                                       1996 թ ավարտել է Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

  • 2000 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ ֆիզիկոս, մանկավարժ որակավորմամբ: Կատարել է ավարտական աշխատանք՝ Բարձր սպինային վիճակների ուսումնասիրությունը α +118 Sn ռեակցիայում» թեմայով՝ համագործակցելով ՌԴ Դուբնայի ՄՀՄԻ  հետ  (Объединённый институт ядерных исследований (ОИЯИ):
  • 2004 թ. ընդունվել է Մ. Ջանբազյանի անվան թիվ 79 միջն. դպրոց որպես ֆիզիկայի ուսուցիչ: Սիրում է իր մասնագիտությունը և պարբերաբար կիրառում է նոր մեթոդներ, նորարարություններ, ուսումնասիրելով դրանց արդյունավետությունը դասապրոցեսի ընթացքում:
  • 2008 թ. նշանակվել է վերոհիշյալ դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
  • 2009թ.նշանակվել է նույն դպրոցում ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության կողմից արժանացել է պատվոգրի՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում մեծ հաջողություների հասնելու համար:
  • 2016 թ. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա.Սարգսյանի կողմից տրվել է շնորհակալագիր բարեխիղճ աշխատանքի և արդյունավետ գործունեության համար:ALGO¦ ուսումնական կենտրոնի կողմից տրվել է վկայական առ այն, որ նա տիրապետում է Microsoft Office փաթեթի ծրագրերին:
  • 2015թ. ստացել է «Ներառական կրթության» վերապատրաստողի հավաստագիր: «Անտարես» ընկերության կողմից տրվել է հավաստագի՝ կրթական գործընթացի արդյունավետությանը նվիրված  սեմինարին մասնակցելու համար:
  • 2016թ. իրավունք է ձեռք բերել մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման քննություններին:
  • Հայաստանի հանրապետության կրթության և գիտության   նախարարության  կողմից  տրված  հավաստագրով մասնակցել է ուսումնական հաստատության տնօրենի թափուր  պաշտոնի մրցույթին:
  • 2017թ. հունվարի 30-ին նշանակվել է Ա. Դ. Սախարովի  անվան հ. 69 հիմն. դպրոցի  տնօրեն : Ամուսնացած է , ունի 2 երեխա :
  • 2017 թ . հոկտեմբերի 1-ին մասնակցել է բնագիտությունը 21-րդ  դարում  Ուսուցման  հիմնախնդիրներ  և  լուծումներ¦ համահայկական 5-րդ կրթական գիտաժողովին, որը տեղի  է  ունեցել  ՀայՌուսական համալսարանում : Հանդես է եկել՝ «Նախագծերի մեթոդը ֆիզիկա  առարկայի դասավանդման գործընթացում» զեկուցումով:

Кара1

Տնօրենի`ուսումնական աշխատանքի գծով

տեղակալ`Կարինե Սամվելյան:

Նշված պաշտոնում աշխատում է 1995 թ: Շնորհիվ աշխատանքի նկատմամբ պատասխանատու և ստեղծագործական մոտեցման, ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Հանդիսանում է ՀՀ ԿԳՆ-ի կողմից հաստատված «Ֆիզիկա,  ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումների պլան և նյութեր»-ի համահեղինակ / 2007 թ/ , հերթական վերապատրաստման ենթակա ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստ­ման դասընթացների ուղեցույցի «Մանկավարժական և առարկայական գիտելիքներ» բաժնի հեղինակ, հերթական վերապատրաստման ենթակա բնագիտության ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատ­րաստման դասընթացների ուղեցույցի «Ֆիզիկա» բաժնի հեղինակ / 2011 թ/: Ունի տպագրված  հոդվածներ՝  «ՏՀՏ-ների դերը մեդիագրագիտության տարրերի ձևավորման և զարգացման գործում», «Հանրակրթության ժամանակակից հիմնախնդիրներ-2013» գիտաժողովի նյութեր» ժողովածու, 2013 թ , «Նախագծային մեթոդը ՝ սովորողների ակտիվ , մասնակցություն ապահովող ուսուցման մեթոդ», «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹ­ՅՈՒՆ» գիտամեթո­դա­կան հանդես 2013 թ: 2007 թ.  Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու և ՀՀ Կրթության և գիտության նախարարության անցկացվող ուսուցիչների հանրապետական մրցույթին ստացել է 3-րդ մրցանակ: 2013թ օգոստոսից   Կ. Սամվելյանին  շնորհվել է  ուսուցիչների որակավորման առաջին տարակարգ: 2013 թ  «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դասընթացներին մասնակցելուց հետո դպրոցում կազմակերպեց  «Մեդիագրագիտություն» փորձնական խմբակի աշխատանքները: 2013  նոյեմբերին զեկուցմամբ հանդես եկավ  «Գործնական մեդիա կրթություն» միջազգային կոնֆերանսին, որն անցկացվում էր  Կիևում, Ուկրաինա: Տնօրենի`ուսումնական աշխատանքի գծով տեղակալ ` Կարինե  Կիմի Սամվելյան:  2014 թ. մասնկացել է միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN European Organization for Nuclear Research, Geneva) ,  ՌԴ Դուբնայում գտնվող միջուկային հետա-զորությունների միացյալ ինստիտուտի (ОИЯИ , որի անդամ –երկիր է  հանդիսանում Հայաստանը ),  Մոսկավայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի     ազգային մտավոր պահուստի կենտրոնի  (Центр национального интеллектуального резерва  Московского государственного университета имени М.В.Ломоносова ) մրցույթին,  ընտրվել և մասնակցել է   02.11.2014 — 09.11.2014 Շվեյցարիայի ժնև քաղաքի մոտ գտնվող CERN-ի ֆիզիկայի ուսուցիչների համար կազմակերպված գիտական դպրոցի աշխատանքներին:   Այդ ծրագրի շրջանակներում Կարինեն առաջին մասնակիցն է Հայաստանից:

Մեթոդմիավորումների նախագահներ.

Հայոց լեզու և գրականություն՝ Սիրվարդ Բաբերյան

Օտար լեզուներ՝ Գոհար Մինասյան

Մաթեմատիկա և ինֆորմատիկա՝ Գոհար Աբրահամյան

 

Բնագիտական առարկաներ՝ Մարիամ Եմենիջյան

Պատմություն և հասարակագիտություն՝ Սաթենիկ Մատինյան

Տարրական դասարաններ՝ Նարինե Շահբազյան

ՆԶՊ, ֆիզկուլտուրա, շախմատ, կերպարվեստ, երաժշտություն՝  Սուսաննա Սահակյան

Դպրոցում անցկացվում են  բազմաթիվ միջոցառումներ, այցելություններ, որոնց  լուսաբանվում են մեր facebook –յան   էջում: